16 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ. Արարատ Միրզոյանի հարցազրույցի առանցքային կետերը

ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ. Արարատ Միրզոյանի հարցազրույցի առանցքային կետերը

ՀՀ սուվերեն տարածքներ կան, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ, որ մեր վերահսկողության տակ են. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցի առանցքային կետերը՝ ստորև.

  • Մենք չենք ասում, որ խաղաղության պայմանագիրը կնքվել, ստորագրվել է, այն նախաստորագրվել է: Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է. դա ամրագրվել է հռչակագրով։
  • Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում ստորագրման արարողակարգից հետո մամուլին և ողջ աշխարհին հայտարարեցին, որ խաղաղություն է, ստանձնեցին այդ հանձնառությունը։
  • Մենք չենք կարող ապագայի համար 100%-անոց կանխատեսում անել. խաղաղության հասնելը գործընթաց է, դրանք հարաբերություններ են: Երկու ժողովուրդները պետք է աշխատեն, խնամք ցուցաբերեն և կառուցեն այդ խաղաղությունը։
  • Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է. սրան մենք ձգտել ենք 30 տարուց ավելի։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են ապաշրջափակման մասին։
  • Երկու երկրների միջև խաղաղությունը բխում է փոխշահավետությունից. սա առանցքային հարց է։ Նախաստորագրված թղթում չկա մի դրույթ, որը էականորեն լավ է մի երկրի համար ու վատ է մյուսի համար և հակառակը։ Սևով սպիտակի վրա գրվածից հետո էլի մանիպուլացնում են։
  • Շատ զարմացած եմ՝ անկեղծ ասեմ. մի հատ բացատրեք, թե պայմանագրում ինչ քարտեզ պիտի տեղ գտներ: Դա ասողներից մեկն էլ մի ժամանակ ներկա է գտնվել բանակցություններին։ Դրանք տարբեր գործընթացներ են։
  • Ենթակառուցվածքներն ապաշրջափակվում են հետևյալ սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և փոխադարձությամբ։ Բոլոր անհրաժեշտ երաշխիքներն արձանագրված են։ Մինչև ենթակառուցվածքների բացումը պետք է լինի սահմանազատում, կառուցվի սահմանային անցակետ։
  • Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին։ Մինչև սրան հասնելը պիտի սահմանազատում արվի, պիտի այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, սահմանային անցակետեր պիտի կառուցվեն, համապատասխան մաքսային ծառայություններ լինեն. այս ամենը փոխադարձության սկզբունքին համապատասխան պետք է արվի։
  • ՀՀ սուվերեն տարածքներ կան, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ, որ մեր վերահսկողության տակ են։
  • Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, այդ թվում՝ ադրբեջանական գնացքները, պատկանելու է ՀՀ-ին. 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունի։
  • Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումը ավելի հեշտ է դառնում։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026