
Եկեղեցին ընդդեմ Քրեակատարողական ծառայության հայց է ներկայացրել․ «ՓաստԻնֆո»
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։
«Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը: Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
2026թ․ ապրիլի 10-ին, սակայն, քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Ըստ բողոքաբերի՝ վարչական դատարանը ձևական հիմքով վարույթ չի ընդունել հայցը, արհեստականորեն նեղացրել հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը։ ՀԱՍԵ ներկայացուցիչը պնդել է, որ ՔԿԾ ղեկավարի որոշումը դատարանը պարտավոր էր գնահատել որպես վարչական ակտ»,- նշում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկբնաղբյուրում։


