
Փողոցային պայքար անպայման լինելու է․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով․
- Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել։ Դրա վտանգն իրենք (իշխանությունները-Խմբ․) չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Նրանց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այ, Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։
- Էդ մարդու չուչելներն էլ գողացան։ Առյուծները ոչինչ, բայց չուչելներին ինչու տարան, չհասկացանք․Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված խրտվիլակների մասին։
- Ապօրինությունները շարունակվում են։
- Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում իմ սպասածից էլ շատ «գազ տվեց», բայց էնտեղ «Զապորոժեց» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց․Սամվել Կարապետյանը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչելու ՍԴ որոշման մասին։
- Փողոցային պայքար սկսելու համար մի քանի թրիգերներ են պետք, դրանց առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ԱԺ-ում պայքար։
- Մենք օրինական ճանապարհով գնում ենք իշխանափոխության, կգա օրը, մենք բոլորոս հիացմունքով ականատես կլինենք դրան։
- Մենք քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ԱԺ-ն։
- Մանդատները վերցնելով՝ բացարձակ չենք ճանաչում իշխանության լեգիտիմությունը։
- Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ։


