ABCMEDIA
Հիմնական դերակատարներից պահանջում ենք չսպասել լայնածավալ ողբերգությունների և քայլեր ձեռնարկել. Արայիկ Հարությունյ

Հիմնական դերակատարներից պահանջում ենք չսպասել լայնածավալ ողբերգությունների և քայլեր ձեռնարկել. Արայիկ Հարությունյ

Արցախի հարցի հանդեպ միջազգային արձագանքը աճել է. հայտարարել է
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների
հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի
նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով
հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով:
Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը»,-
նշված է Հարությունյանի հայտարարության մեջ։

Արցախի նախագահը կարևորել է նաև միջազգային ճնշումը` ադրբեջանական
ագրեսիայի դեմ։

«Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից
չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ
քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար»,- ասված է Արայիկ Հարությունյանի
հայտարարության տեքստում։