
Թալիբները օգնություն են խնդրել միջազգային հանրությունից Աֆղանստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո. ինչպիսի՞ն է իրադրությունը աղետից հետո
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարները օգնության կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ վերացնելու երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները. գրում է CNN-ը:
ԵՄ-ն 1 միլիոն եվրո և 130 տոննա բնաիրային օգնություն է ուղղել Աֆղանստան` տուժածների կարիքները հոգալու համար: Ֆինանսական օգնություն է տրամադրել նաև Մեծ Բրիտանիան:
Կիրակի Պակիստանին սահմանակից քաղաքներում և գյուղերում տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2205 մարդ, ևս 3640-ը՝ տուժել: Երկրաշարժի հետևանքով նաև ավերվել է ավելի քան 5400 տուն:
Հորդառատ անձրևները, սողանքները և վնասված ճանապարհները դժվարացրել են փրկարարական խմբերի մուտքը երկրաշարժից ամենաշատը տուժած հեռավոր լեռնային տարածքներ։