07 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիան զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիան պաշտոնապես արգելել է զենքի մատակարարումը Իսրայելին․ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Սանչեսի խոսքով՝ «միջազգային հանրությունը չի կարողանում կանգնեցնել այս ողբերգությունը»։

Այնուամենայնիվ, Մադրիդը կշարունակի աշխատել հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Վարչապետի խոսքով՝ այդ միջոցառումներից մեկը Իսրայելին զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի վաճառքի արգելքն է։ Բացի այդ՝ Իսրայելի զինված ուժերի համար վառելիք տեղափոխող բոլոր նավերին կարգելվի տարանցիկ անցնել իսպանական նավահանգիստներով, իսկ Իսրայելի համար ռազմական նյութեր տեղափոխող բոլոր ինքնաթիռներին կարգելվի մուտք գործել Իսպանիայի օդային տարածք։

Սանչեսը հույս է հայտնել, որ այս միջոցառումները կծառայեն «հրեական պետության կառավարության վրա ճնշումը մեծացնելուն»։ Թել Ավիվն արդեն արձագանքել է Իսպանիայում կայացված որոշումներին՝ արգելելով Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի և երիտասարդության ու երեխաների նախարար Սիրա Ռեգոյի մուտքը Իսրայել։ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Մադրիդը թշնամական դիրքորոշում է ընդունել և մեղադրել է Իսպանիայի կառավարությանը հակասեմականության մեջ։ Նրա խոսքով՝ Սանչեսը փորձում է շեղել ուշադրությունը կոռուպցիոն սկանդալներից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026