
Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին. հաղորդում է Franceinfo-ն` հղում անելով Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարությանը:
Լըկորնյուն զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը 2017 թվականից:
Էմանուել Մակրոնը նրան հանձնարարել է բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ ընդունելու պետական բյուջե և համաձայնության գալու առաջիկա ամիսների կարևոր որոշումների հարցում:
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն էր հայտնել Կառավարությանը: