
Վարշավայում նախագահական պալատի վրայով անցնող ԱԹՍ են ոչնչացրել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նախագահական նստավայրի վրայով անցնող անհայտ ԱԹՍ են ոչնչել. այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Հենց նոր Պետական անվտանգության ծառայությունը չեզոքացրեց կառավարական շենքերի վրայով անցնող անօդաչու թռչող սարքը», – գրել է նա։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Բելառուսի երկու քաղաքացի. ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի Վարշավան հայտնել էր տասնյակից ավելի ռուսական ԱԹՍ-ների ոչնչացման մասին: