
Սամվել Կարապետյանի գործով ունենք քաղաքական հետապնդում և տոտալ անգործություն․ Արամ Վարդևանյան
Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է․ գրում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
«2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում Գլխավոր դատախազին): Հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում: Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն, բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով՝ ֆեյսբուքյան արդարադատությունը:
Քանիցս պնդում էի կատարել ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Ս. Կարապետյանի գործին նման, կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել:
Հետևաբար այս գործով ժողովրդավարական արժեքների Հայաստանում պարզապես խոսելու, թե իրականում կյանքում լինելու ստուգման ամենապարզ բանաձևն է»,-գրել է Վարդևանյանը: