03 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար․ հայտարարություն

Մայր Աթոռը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար․ հայտարարություն

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման․ ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։

Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար։

 

Ռազմագերիներ