03 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ. ՀՅԴ ՀԳՄ-ն դատապարտում է Միքայել սրբազանին ազատազրկելու որոշումը

Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ. ՀՅԴ ՀԳՄ-ն դատապարտում է Միքայել սրբազանին ազատազրկելու որոշումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։

«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։

Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին» ,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ