
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի և մյուս 17 կալանավորների գործով մեղադրյալ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխեց՝ սահմանելով տնային կալանք և գրավ, ինչը դատական նիստերի դահլիճում ուրախության առիթ հանդիսացավ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ եթե դատարանն այս փուլում չի դադարեցնում հետապնդումը, ապա նույնիսկ եթե հետագայում արադարացման դատական ակտ է կայացնում՝ ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում գտնվել են ազատազրկված․
«Եթե նրանք եկած լինեին նորմալ քրեական գործով, վստահ իրենց ապացույցների վրա, ապա դատարանի դահլիճում նման նյարդային արձագանքները մենք չէինք տեսնի»,- ասաց նա։