09 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիճաբանություն՝ Բագրատ սրբազանի գործով դատական նիստին

Վիճաբանություն՝ Բագրատ սրբազանի գործով դատական նիստին

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատավարության ժամանակ պաշտպաններից Մկրտիչ Դավթյանը դատարանին պարզաբանեց «ձվածեղի» պատմությունը, ինչից հետո դատարանում մթնոլորտը լարվեց։

«Հարգելի դատարան, կոլեգաներս մանրակրկիտ ներկայացրին՝ արդյոք առկա է քրեական օրենսգրքով սահմանված 308 հոդվածի հատկանիշներով տվյալ արարքի կատարումը, թե ոչ։ Կարևոր հանգամանք եմ բաց թողել, որովհետև երկրի ղեկավարը մի անգամ, երբ խոսք եղավ, որ բնակիչները բողոքում են, որ միսը թանկացել է, առաջարկեց, որ կանաչի ուտեն։ Հավանաբար մեր հարգարժան ընկերը, երբ բաստուրմայով է պատրաստել, փաստորեն հակադրվել է առաջին դեմքի այդ առաջարկին։ Դրանով հանցակազմի հատկանիշ են դիտարկել իրավապահ մարմինները և նաև մտավախություն ունեմ, որ այս գործով կանխարգելում են մասսայական ձվի օգտագործումը, այլապես կառաջանա դեֆիցիտ։ Հիմա մեր հայրենակիցները նայելով այս դատական պրոցեսը, նաև այդ տեսաձայնագրությունը, հետևություն կանեն՝ ձու չեն ուտի, որպեսզի իրենց հանդեպ հանկարծ մեղադրանքի հիմք չառաջանա․․․»,-ասաց Դավթյանը։

Պաշտպանի խոսքը, սակայն, կիսատ մնաց, քանի որ հնչեց «Կարգի՛ հրավիրեք․․․նստեք» արտահայտությունը։

Զուգահեռ բողոքներ ուղղվեցին մեղադրող կողմին, որ իրենց փողոցայինի նման չպահեն, ձեռքերն առաջ չպարզեն։

Դատավորը հրահանգեց երկու կողմերին էլ կարգուկանոն պահպանել։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներից մեկը՝ բլոգեր Արմեն Ալեքսանյանը, ձվածեղ պատրաստելու տեսանյութ էր հրապարակել, որում կրկնօրինակել էր Նիկոլ Փաշինյանի՝ հնացած երշիկով ձվածեղ պատրաստելու տեսանյութը։ Արմեն Ալեքսանյանը տեսանյութում բացատրել էր նաև «ձվածեղի իմաստը»․ «Սրա իմաստն էն ա, որ պետք ա անշնորհքի նման դնեն ձվածեղը դեմը, Սուրբ Զատիկի օր ձվածեղ ուտեն, պարո՛ն Փաշինյան»։

Ռազմագերիներ