
Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի պաշտպանների միջնորդությունը
Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը. լրագրողներին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ. Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»,- ասել է նա:
Նաև հայտնի է դարձել, որ փոխվել է Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը. դատարանը նշանակել է տնային կալանք, 5 մլն դրամ գրավ և ՀՀ-ից բացակայելու արգելք։