26 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախքան տարածքային հարցը քննարկելը պետք է հրադադար հաստատվի. Զելենսկիի հայտարարությունները Թրամփի հետ հանդիպումից հետո

Նախքան տարածքային հարցը քննարկելը պետք է հրադադար հաստատվի. Զելենսկիի հայտարարությունները Թրամփի հետ հանդիպումից հետո

Մինչև տարածքային հարցը քննարկելը, պետք է հրադադարի հասնել. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Տարածքային հարցը շատ զգայուն է. իհարկե, դա ամենադժվար հարցն է։ Մեր դիրքորոշումն այն է, որ նախ հրադադարի հասնենք, որպեսզի կարողանանք նստել բանակցությունների սեղանի շուրջ, խոսել և հասկանալ մեր դիրքորոշումները։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջին քայլ է։ Կարծում եմ՝ նախագահ (խմբ. Թրամփը) հասկանում է դա», – ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշում այլ է, և նրանք կցանկանային զավթել Ուկրաինայի ամբողջ տարածքը։ Խոսելով հետպատերազմական շրջանի մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, որպեսզի «Պուտինը նոր ագրեսիայով չվերադառնա» Ուկրաինա:

Զելենսկին ընդգծել է, որ տարածքային հարցը ամենադժվարը կլինի ցանկացած բանակցություններում՝ անկախ դրանց ձևաչափից։

«Ցավոք, դա կվերաբերի Ուկրաինայի տարածքին, բայց ոչ ոք չի կարող որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ առանց Ուկրաինայի։ Տարածքի թեման զգայուն է. սա բանակցային գործընթացի դժվար փուլ կլինի, բայց ես վստահ եմ, որ նման բանակցություններ տեղի կունենան», – եզրափակել է Ուկրաինայի առաջնորդը։

Ռազմագերիներ