24 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ից պահանջել վերջին 5 տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը, պահանջել նոր եռակողմ պայմանագիր՝ Արցախի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև․ Ռուբեն Վարդանյան

ՀՀ-ից պահանջել վերջին 5 տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը, պահանջել նոր եռակողմ պայմանագիր՝ Արցախի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև․ Ռուբեն Վարդանյան

Արցախի
հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ողջունելով ԱԺ-ի այսօրվա հայտարարությունը։

Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, որ ԱԺ-ից հասցեական հայտարարություններ
են ակնկալվում, որոնցով ՀՀ իշխանություններից  պետք է պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի
միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը։

Ռուբեն Վարդանյանի առաջարկած մյուս կետերը ներկայացնում ենք ստորև․

– Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում
առանց Արցախի ժողովրդի համաձայնության,

– Հստակեցնել ՀՀ-ի հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;

– Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն
բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;

– Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների
աջակցության մասին;

– Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի
Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;

– Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների
կողմից;

– Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն
պահելով Ժողովրդի պայքարի ոգին: