08 Հոկ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ից պահանջել վերջին 5 տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը, պահանջել նոր եռակողմ պայմանագիր՝ Արցախի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև․ Ռուբեն Վարդանյան

ՀՀ-ից պահանջել վերջին 5 տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը, պահանջել նոր եռակողմ պայմանագիր՝ Արցախի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև․ Ռուբեն Վարդանյան

Արցախի
հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ողջունելով ԱԺ-ի այսօրվա հայտարարությունը։

Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, որ ԱԺ-ից հասցեական հայտարարություններ
են ակնկալվում, որոնցով ՀՀ իշխանություններից  պետք է պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի
միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը։

Ռուբեն Վարդանյանի առաջարկած մյուս կետերը ներկայացնում ենք ստորև․

- Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում
առանց Արցախի ժողովրդի համաձայնության,

- Հստակեցնել ՀՀ-ի հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;

- Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն
բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;

- Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների
աջակցության մասին;

- Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի
Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;

- Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների
կողմից;

- Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն
պահելով Ժողովրդի պայքարի ոգին:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ