
Մոսկվան Վաշինգտոնին այլևս չի փոխանցում շփման գծի քարտեզներ. Պեսկով
Ներկայում Մոսկվան Վաշինգտոնին չի ուղարկում Ուկրաինայի ներկայիս առաջնագծի քարտեզներ, ինչպես նախկինում. TACC-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դրանք հիմա չենք ուղարկում. երբ շփումներ կային, իհարկե, քարտեզների վերաբերյալ պարզաբանումներ էին տրամադրվում», – հայտնել է նա։


