08 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին

Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին։

Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր դիրքերը մի տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է ունեցել Ռուսաստանը. գրում է Reuters-ը։

Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում է մոտ 84 միլիոն մարդ, ունի ուրանի, պղնձի, ոսկու, հազվագյուտ հողային տարրերի և այլ ռազմավարական ռեսուրսների զգալի պաշարներ։

C5+1 ձևաչափը, որը ստեղծվել է 2015 թվականին, միավորում է Միացյալ Նահանգներին և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ