
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Սիբի Ջորջը Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը:
Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։


