30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի քան 50 հայ բանտարկված է Հայաստանում իր հայացքների, 19-ը Բաքվում՝ հայ լինելու պատճառով․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Ավելի քան 50 հայ բանտարկված է Հայաստանում իր հայացքների, 19-ը Բաքվում՝ հայ լինելու պատճառով․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով, իսկ միջազգային հանրության կողմից՝ լռություն։  Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են՝ լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում՝ լռություն․ այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

«Մենք նախաձեռնում ենք իմպիչմենթի գործընթաց, և ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է՝ լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողների և մի ամբողջ լրատվական գործակալությունների՝ լռություն․․․Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ արգելում բացակայել երկրից՝ լռություն»,- հայտարարել է նա:

«Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի»,-ասել է նա՝ հավելելով․ «Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար, իսկ, պաշտոնական տվյալներով, 19-ը բանտարկված է Բաքվում՝ զուտ հայ լինելու համար»։

 

 

Ռազմագերիներ