27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի խնդիրը Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելն է, ոչ թե ՀՀ-ին խաղաղություն բերելը․ Լավրով

Արևմուտքի խնդիրը Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելն է, ոչ թե ՀՀ-ին խաղաղություն բերելը․ Լավրով

Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրը Մոսկվային դուրս մղելն է․   ՏԱՍՍ-ին տված հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, ավելին՝ դրանք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հանրապետությունում և Հարավային Կովկասում»,- նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Լավրովը նշել է, որ Արևմուտքի խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։

Միաժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը, «ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։