09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, ես եմ ասել, այդ պահին պետք էր ասել, ասել եմ․ ԳՇ պետը՝  «ադրբեջանական զորքը կսովածանա, Ջերմուկից կգնա» արտահայտության մասին

Այո՛, ես եմ ասել, այդ պահին պետք էր ասել, ասել եմ․ ԳՇ պետը՝  «ադրբեջանական զորքը կսովածանա, Ջերմուկից կգնա» արտահայտության մասին

Ամրաշինական աշխատանքների իրականացումն ինժեներական ապահովման բաղկացուցիչ մաս է, որը զորքն այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի, իսկ մեր պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի կողմից աշխատանքների մասին ահազանգի, ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Ինչ վերաբերում է ԳՇ պետի՝ տարիներ առաջ ասած՝ «ադրբեջանական զորքը կսովածանա, Ջերմուկից կգնա» արտահայտությանը, նա ասաց․ «Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ․․․ Այո՛, ես եմ ասել, ես չեմ զլանում դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ»։

Լրագրողի հարցին, թե այդ ամրաշինական աշխատանքները մե՞ծ ծավալի են, ԳՇ պետն ասաց․ «Քանակական ես չեմ կարող ասել՝ ինչքան է։ Պատկերն այն է, մտահոգիչն այն է, որ նրանք (ադրբեջանցիները-Խմբ․) գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, և բազմիցս լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման, սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի»։

Ամրաշինական աշխատանքներն արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ նրանք հետ գնալու միտք չունեն, հարցին Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե ոչ միայն մեր փորձը, այլև համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ-շատ դրվագներ կան, որ այո, տարածքից դուրս են գալիս և գնում»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026