01 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԸՀ նախագահը ՔՊ հիմնադիր անդամ է, սա չի՞ ստվերում ընտրական գործընթացը․ Արամ Վարդևանյանի ամփոփիչ ելույթը

ԿԸՀ նախագահը ՔՊ հիմնադիր անդամ է, սա չի՞ ստվերում ընտրական գործընթացը․ Արամ Վարդևանյանի ամփոփիչ ելույթը

2026 թվականի ԱԺ ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին և չեն եղել ազատ ու հավասար․ Սահմանադրական դատարանում ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ դիմումով ներկայացվել են ընտրական գործընթացի բոլոր փուլերում արձանագրված՝ մինչև քվեարկության օրը, քվեարկության ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած զանգվածային ու համակարգային ընտրախախտումները։ Նա նաև պնդեց, որ դատաքննության ընթացքում պատասխանող կողմը մի շարք կարևոր հարցերի պատասխան չի տվել։

«Դատարանին ներկայացվել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման և իրավական ակտերով հիմնավորված այլ խախտումների վերաբերյալ ապացույցներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է անկախության պակասով և փաստացի հրաժարվել է բովանդակային վարչարարությունից՝ սահմանափակվելով դիմումների վերահասցեագրմամբ՝ առանց դրանց հետագա քննության»,–ասել է Վարդևանյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ԿԸՀ նախագահի և առանձին տեղամասային հանձնաժողովների ղեկավարների քաղաքական անցյալի վրա՝ նշելով, որ այդ հանգամանքները կարող են կասկածի տակ դնել ընտրական գործընթացի անաչառությունը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ եղել։ Արդյոք սա կասկածի տեղ տալի՞ս է, թե՞ ոչ։ Արդյոք սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը»,–ասել է Վարդևանյանը։

Խոսելով ընտրությունների հավասարության սկզբունքի մասին՝ Վարդևանյանը պնդել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հավասար հնարավորություններ չի ունեցել։ Նրա խոսքով՝ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով քվեաթերթիկում չի նշվել դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անունը, իսկ վերջինս ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում գտնվել է տնային կալանքի տակ։

Վարդևանյանը նաև անդրադարձավ նախընտրական շրջանում սոցիալական որոշումների ընդունմանը՝ հիշեցնելով կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացման մասին և պնդելով, որ նման քայլերը չեն կարող դիտարկվել ընտրական գործընթացից անկախ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026