21 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է արտասանում տեղանուններն ադրբեջանական տարբերակով, ինչպիսի էնտուզիազմով Պրահայում արտասանեց «Ղարաբաղն Ադրբեջա՛ն է»․ Թևանյանի ուղերձը ՔԿՀ-ից

Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է արտասանում տեղանուններն ադրբեջանական տարբերակով, ինչպիսի էնտուզիազմով Պրահայում արտասանեց «Ղարաբաղն Ադրբեջա՛ն է»․ Թևանյանի ուղերձը ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Ալիևը խոսում է Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։

Նիկոլ Փ-ն խոսում է 3-րդ հանրապետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, 4-րդ հանրապետության վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ալիևը Երևանին «Էրիվան» է ասում, Նիկոլ Փ-ն դեռ՝ ոչ։ Այս պահին մեր այլ բնակավայրերի մասով են նույն կերպ արտահայտվում։ Երկուսն էլ այն համոզման են, որ Տիգրանաշենը՝ Քյարքի է։ Երկուսն էլ նույն ուղղությամբ են աշխատում։

Քաղաքացի Նիկոլ Փ-ն այնպիսի էնտուզիազմով ու ադրբեջանական ճիշտ առոգանությամբ է արտասանում տեղանուններն ադրբեջանական տարբերակով, ինչպիսի էնտուզիազմով 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում արտասանեց «Ղարաբաղը Ադրբեջա՛ն է»։

Պետական դավաճանությունը հենց այսպիսի պոզեր և պոչեր է ունենում»,-նշված է ուղերձում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ