
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով
Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն․ РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոտ ապագայում, դեռևս ճշգրիտ ամսաթվեր չկան», – նշել է նա։
Պեսկովը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի այցը կկայանա այս տարի։
Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Հայաստանում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը՝ հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության կամ Եվրամիությանը միանալու հարցը լուծելու համար։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ հրավիրել է Փաշինյանին Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար։


