07 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյան-Պուտին բանակցությունների կենտրոնական թեման կլինի ՀՀ-ի եվրոպական և եվրասիական կողմնորոշման միջև ընտրություն կատարելու հարցը․ Պեսկով

Փաշինյան-Պուտին բանակցությունների կենտրոնական թեման կլինի ՀՀ-ի եվրոպական և եվրասիական կողմնորոշման միջև ընտրություն կատարելու հարցը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանի հետ, որ վերջինս մոտ ապագայում կայցելի Մոսկվա․ այսօր ճեպազրույցի ժամանակ, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց Պուտինն է հրավիրել Փաշինյանին Մոսկվա, իսկ Փաշինյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ շուտով կայցելի», – նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այցի ճշգրիտ ամսաթվերը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկը։ Բանակցությունների կենտրոնական թեման կլինի Հայաստանի եվրոպական և եվրասիական կողմնորոշման միջև ընտրություն կատարելու թեման։

«Երկրների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին քննարկելու գլխավոր թեման բոլոր տեսանկյուններից։ Սա, ի վերջո, զարգացման ուղղություն ընտրելու, Հայաստանի կողմնորոշման և համապատասխան հանրաքվե անցկացնելու թեման է», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ