
Հայաստանը բախվում է իշխանությունների կողմից պարտադրված զգալի մարտահրավերների և ինտրիգների․ Կարասին
Հայաստանը բախվում է գործող ղեկավարության կողմից պարտադրված մի շարք մարտահրավերների և ինտրիգների։ Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը։
Նրա կարծիքով՝ անհնար է միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։
«Տպավորություն է, որ Փաշինյանն իրեն համարում է շատ խելացի, ճկուն և խորամանկ։ Իրականում նրա որոշումները բացահայտում են բավականին սահմանափակ հեռանկար և թույլ տեսլական իր երկրի ապագայի վերաբերյալ։ Միանգամից երկու ջութակ նվագելը, երկու կազմակերպությունների՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ լինելն անհնար է»,- հայտարարել է Կարասինը։
Նա հավելել է, որ Փաշինյանը շուտով պետք է վերջնական ընտրություն կատարի և այնուհետև դրա համար պատասխան տա ժողովրդին։


