19 Հլս
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նուլանդը Կիև է այցելել ռազմական հեղաշրջման սպառնալիքի պատճառով. լրատվամիջոցներ

Նուլանդը Կիև է այցելել ռազմական հեղաշրջման սպառնալիքի պատճառով. լրատվամիջոցներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Կիև է եկել Ուկրաինայում ռազմական հեղաշրջման սպառնալիքի պատճառով. գրում է Asia Times-ը։

«Ինչո՞ւ Նուլանդը շտապեց Կիև: Գրեթե անկասկած, Սպիտակ տունն է նրան անմիջապես ուղարկել Կիև: Ըստ երևույթին` նրանք իսկապես վախենում էին, որ Զալուժնին կարող է բանակ օգտագործել Զելենսկու դեմ», – ասվում է հոդվածում:

Նուլանդի խնդիրն է եղել հարթել իրավիճակը և հանգստացնել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում էր ազատել պաշտոնից` մարտի դաշտում ունեցած անհաջողությունների համար։

Պարբերականը ենթադրում է, որ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատարը դեռևս կարող է դուրս գալ Կիևի դեմ։


Նուլանդը հունվարի 31-ին ժամանել է Կիև՝ հանդիպելու վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Նա Կիևին տեղեկացրել է, որ ամերիկյան հեռահար GLSDB հրթիռներն արդեն ճանապարհին են և կհասնեն Ուկրաինա։

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին հունվարի 29-ին հանդիպել է Զալուժնիի հետ և նրան առաջարկել խորհրդականի պաշտոն։ The Economist ամսագիրն իր հերթին պնդել է, որ Զալուժնիին առաջարկել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը, սակայն գեներալը հրաժարվել է։

Պարբերականը նաև գրել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, սակայն նա «վերջին պահին հրաժարվել է»: Պարբերականը, վկայակոչելով Բուդանովի մերձավոր գործընկերոջը, պնդում է, որ նա չի ցանկացել ստանձնել այդ պաշտոնը, սակայն «նման որոշումներ կայացնելը կախված չէ նրանից»։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնի հավակնորդների թվում է նաև ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: