18 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը գնաց հերթական զիջման՝ գերմանական քավորությամբ. Գասպարյան

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը գնաց հերթական զիջման՝ գերմանական քավորությամբ. Գասպարյան

«Փոխի’ր ալիքը, Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն,  քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն խոսել է Հայաստանում Փարիզի անվտանգային ներկայության բարձրացման հնարավորության, ֆրանսիական զենքը՝ տնտեսական ու անվտանգայիմ ազդեցության վերածելու քաղաքականության, Մոսկվայի ավանդական աթոռը փարիզյանով փոխարինելու կամ փոխլրացնելու հավանականության և Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները փառահեղ տեղափոխելու քաղաքական մեսիջների մասին։

 

«Սրտաճմլիկ, հուզառատ արարողություններ, առինքնող հպարտություն։ Վերցրեք Աճառյանի բառարանն ու ամենաշքեղ, զգլխիչ և ճաճանչափայլ բառերով բնութագրեք Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությունը, մեկ է, առավոտյան որ սթափվենք, կհասկանանք, որ այդ ամբողջը քող էր՝ մի քանի օր առաջ Մյունխենում՝ եվրոպական միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև-Շուլց հանդիպման, որտեղ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը գնաց հերթական զիջման՝ գերմանական քավորությամբ»,- ասել Գասպարյանը

Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմությունը պարտավոր է նստել սեղանի շուրջ, վեր կանգնել ամբիցիաներից, իջնել երկնքից, հաստատել, որ անփոխարինելի չէ, ընդունել սխալ հաշվարկելու և զանգվածների էմոցիան փոշիացնելու իր պատասխանատվությունը, հայտարարե՛լ այդ մասին, ոչ թե կիսաքամահրական էժան ոճով ասել՝ խոսափողն ազատ է, ով ուզում է թող գա։ Ընդդիմությունը պիտի փոխի խաղացողներին, ֆինանսական ու ցանցային բոլոր ռեսուրսները պիտի դնի սեղանին և ազնիվ կռիվ տա Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։