Սահմանամերձ մարզեր չայցելելու ՌԴ դեսպանատան հայտարարությունը նոր չէ, բայց չի հանվելու, քանի դեռ օդում կախված վտանգ կա. պարզաբանում
Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն տարածեցին, թե ՌԴ դեսպանատան կայքում զգուշացում է տեղադրվել, համաձայն որի՝ Ռուսաստանի դեսպանատունը զբոսաշրջիկներին ու ՌԴ քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձեր մարզեր։
Այդ հայտարարությունը, սակայն, թվագրված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ով։
ABC media-ն կապ հաստատեց ՌԴ դեսպանատան հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այդ հայտարարությունը հին է, որևէ թարմ տեղեկություն չկա, բայց այն կայքից չի հանվել տեղադրման օրվանից և մանրամասնեցին՝ քանի կա օդից կախված վտանգ, հայտարարությունը չի հանվելու։