27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանամերձ մարզեր չայցելելու ՌԴ դեսպանատան հայտարարությունը նոր չէ, բայց չի հանվելու, քանի դեռ օդում կախված վտանգ կա. պարզաբանում

Սահմանամերձ մարզեր չայցելելու ՌԴ դեսպանատան հայտարարությունը նոր չէ, բայց չի հանվելու, քանի դեռ օդում կախված վտանգ կա. պարզաբանում

Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն տարածեցին, թե ՌԴ դեսպանատան կայքում զգուշացում է տեղադրվել, համաձայն որի՝ Ռուսաստանի դեսպանատունը զբոսաշրջիկներին ու ՌԴ քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձեր մարզեր։

Այդ հայտարարությունը, սակայն, թվագրված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ով։

ABC media կապ հաստատեց ՌԴ դեսպանատան հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այդ հայտարարությունը հին է, որևէ թարմ տեղեկություն չկա, բայց այն կայքից չի հանվել տեղադրման օրվանից և մանրամասնեցին՝  քանի կա օդից կախված վտանգ, հայտարարությունը չի հանվելու։