Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության. Զախարովա
Արևմտյան երկրների ջանքերով` ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության. ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դաշինքի նկատմամբ որոշակի պահանջ դրսևորելու համար, նրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում նախապատրաստվել մեր երկրի հետ ռազմական հակամարտության և հսկայական գումարներ ներդնում ռազմաարդյունաբերության մեջ։ Միայն թե Հայաստանում նրանք ոչ թե գումարներ են ներդնում, այլ Հայաստանին են կոչ անում գումար ներդնել ռազմաարդյունաբերական համակարգերի մեջ։ Բոլորին շատ բան են խոստացել՝ Սերբիային, Ուկրաինային։ Որ երկրները կարողացան կանխել այս կեղծ հաղորդագրությունը, որի քողի տակ տեղի է ունենում պետականության, հասարակության ու տնտեսության իրական կործանումը, փրկվեցին։ Նրանք, ովքեր կարողացել են թույլ չտալ այս կեղծ ուղերձը, որի անվան տակ իրականացվել է պետականության, հասարակության եւ տնտեսության իսկական քայքայում, այդ երկրները դիմացել են։ Նրանք, ովքեր չկարողացան կամ չցանկացան, ինչպես օրինակ՝ Ուկրաինան, փլուզվեցին»,- ասել է Զախարովան։