Կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել և վերադառնալ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ շփումների ձևաչափին․ Զախարովա
Վաղուց եկել է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը վերականգնելու ժամանակը․ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր գործընկերներին կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք և վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը ներքին ձևաչափերում»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ շփումների ընթացքում կողմերն արդյունավետ լուծումներ էին փնտրում ամենադժվար հարցերում՝ ներառյալ սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ուղիների ապաշրջափակումը և խաղաղության պայմանագրի մշակումը։
Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։
Զախարովան հավելել է, որ ի տարբերություն Եվրամիության և Միացյալ Նահանգների, որոնք զբաղվում են մի կողմից զիջումներ կորզելով և մյուս կողմից սպառնալիքներ հնչեցնելով, ՌԴ միշտ հանդես է եկել առկա տարաձայնությունների համապարփակ, փոխզիջումային կարգավորման օգտին՝ ի շահ Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատման։
Նա նշել է, որ իրենց այս առաջարկը դեռ մնում է բանակցային սեղանին։