23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկու աթոռի միաժամանակ երկար նստել չի հաջողվի. ռուսական լրատվամիջոցը՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին 

Երկու աթոռի միաժամանակ երկար նստել չի հաջողվի. ռուսական լրատվամիջոցը՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին 

Սահմանամերձ գյուղերի հանձնման ֆոնին՝ Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են ընթանում։ Հատկանշական է, որ փաշինյանամետ լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները դրանցում մեղադրում են Ռուսաստանին` պնդելով, որ ցույցերը կազմակերպում են «Կրեմլի գործակալները», գրել է Ритм Евразии-ին։

 «Հայաստանի իշխանությունները վստահ են, որ ՀԱՊԿը պետք է պաշտպանի իրեն, նույնիսկ եթե իրենք տալիս են տարածքներ», – նշված է հոդվածում:

Փաշինյանի տրամաբանությամբ՝ ՀԱՊԿին անդամակցության տխրահռչակ «սառեցումը» ազատում է նրան բոլոր պարտավորություններից՝ պահպանելով կազմակերպությունում բոլոր իրավունքները։

Հավանաբար Փաշինյանը դեռ հասկանում է, որ ՀԱՊԿից հրապարակային դուրս գալն այսօր նշանակում է անխուսափելի նոր պատերազմ Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ՝ չնայած Արևմուտքն ակտիվորեն սիրաշահում է Հայաստանին, այն ակնհայտորեն չի պատրաստվում որևէ իրական անվտանգային երաշխիք տալ։ ՀԱՊԿից դուրս գալը կարող է էապես բարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և հրահրել ԵԱՏՄից դուրս գալուն, ինչը Հայաստանին պետք չէ, քանի դեռ ԵՄը համանարժեք փոխարինող տարբերակներ չի առաջարկել։ Ակնհայտ է միայն այն, որ Մոսկվան նախընտրում է շարունակել մտահոգություն ու ափսոսանք հայտնել Երևանի պահվածքի համար։ «Թերևս սա ճիշտ մարտավարությունն է, որը թույլ է տալիս չտրվել սադրանքին ու չսխալվել։ Բայց Մոսկվայի համբերությունն անսահմանափակ չէ», – եզրափակել է հոդվածագիրը։