
Երկու աթոռի միաժամանակ երկար նստել չի հաջողվի. ռուսական լրատվամիջոցը՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին
Սահմանամերձ գյուղերի հանձնման ֆոնին՝ Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են ընթանում։ Հատկանշական է, որ փաշինյանամետ լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները դրանցում մեղադրում են Ռուսաստանին` պնդելով, որ ցույցերը կազմակերպում են «Կրեմլի գործակալները», գրել է Ритм Евразии-ին։
«Հայաստանի իշխանությունները վստահ են, որ ՀԱՊԿ-ը պետք է պաշտպանի իրեն, նույնիսկ եթե իրենք տալիս են տարածքներ», - նշված է հոդվածում:
Փաշինյանի տրամաբանությամբ՝ ՀԱՊԿ-ին անդամակցության տխրահռչակ «սառեցումը» ազատում է նրան բոլոր պարտավորություններից՝ պահպանելով կազմակերպությունում բոլոր իրավունքները։
Հավանաբար Փաշինյանը դեռ հասկանում է, որ ՀԱՊԿ-ից հրապարակային դուրս գալն այսօր նշանակում է անխուսափելի նոր պատերազմ Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ՝ չնայած Արևմուտքն ակտիվորեն սիրաշահում է Հայաստանին, այն ակնհայտորեն չի պատրաստվում որևէ իրական անվտանգային երաշխիք տալ։ ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է էապես բարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և հրահրել ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչը Հայաստանին պետք չէ, քանի դեռ ԵՄ-ը համանարժեք փոխարինող տարբերակներ չի առաջարկել։ Ակնհայտ է միայն այն, որ Մոսկվան նախընտրում է շարունակել մտահոգություն ու ափսոսանք հայտնել Երևանի պահվածքի համար։ «Թերևս սա ճիշտ մարտավարությունն է, որը թույլ է տալիս չտրվել սադրանքին ու չսխալվել։ Բայց Մոսկվայի համբերությունն անսահմանափակ չէ», - եզրափակել է հոդվածագիրը։


