29 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Երևանի Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»,- հայտնել են կոմիտեից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ, 1 հոգի մահացել է, կան վիրավորներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ