
Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters
Իրանը ստեղծել է ռազմական գործակալությունների ցանց՝ ԱՄՆ շրջափակումը և Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար: 2025 թվականի հունվարից ի վեր Իրան է ներմուծվել 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա։
Reuters-ի հետաքննության համաձայն՝ MOD հապավումով սկսվող անվանումների տակ թաքնված է ավելի քան 5000 կառույց։
2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունիսը, ներառյալ՝ այս տարվա պատերազմի առաջին 4 ամիսը, այս գործակալություններից միայն մեկը՝ MOD 346428-ը, Իրան է ներմուծել մեծ քանակությամբ հրթիռային շարժիչներ, պայթուցիկ նյութեր և զենքի այլ բաղադրիչներ։
Ըստ տեղեկությունների՝ այս բաղադրիչներն օգտագործվում են հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռային կայանքների արտադրության մեջ։
Ռազմական բաղադրիչները մատակարարվել են Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ Գերմանիայից և Իրան են տեղափոխվել օդային, ծովային և ցամաքային ճանապարհով։
Reuters-ն ընդգծել է, որ հետաքննության համար օգտագործվել են իրանական բանկերի տվյալներ, կառավարական և կորպորատիվ փաստաթղթեր, ինչպես նաև ներմուծման մասին տեղեկատվություն։



