ԵՄ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար
ԵՄ-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա Աթայի համաձայնագրի և մայիսի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա:
«ԵՄ-ը խրախուսում է կողմերին հետագա վճռական քայլեր ձեռնարկել այլ չլուծված երկկողմ խնդիրների լուծման համար և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղություն հաստատելուն ջանքերին», – նշվել է հայտարարությունում: