10 Դեկ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ անդամ չորս երկիր Բրյուսելից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ 

ԵՄ անդամ չորս երկիր Բրյուսելից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ 

Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան Եվրամիությանն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով. այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Առաջարկվող սահմանափակումների թվում են Եվրամիության միջոցների՝ Վրաստանի համար սառեցումը, նպատակային պատժամիջոցները, ինչպես նաև առանց վիզայի ԵՄ այցելելու ռեժիմի կասեցումը, որը Վրաստանի քաղաքացիների համար 2017 գործում է թվականից։

Միաժամանակ ԵՄ որոշ անդամներ դեմ են առանց վիզայի ռեժիմի վերացմանը։ Նրանք կարծում են, որ «պետք է զգույշ լինել սխալ մարդկանց թիրախ չդարձնելու համար»։ Այս երկրները քննարկում են Վրաստանի կառավարության վրա «ճնշելու տարբեր միջոցներ» և առաջարկում են հարցը քննարկել հաջորդ շաբաթ՝ ԵՄ Արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։