26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը պետք է հստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները․ գլխավոր քարտուղար

ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը պետք է հստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը, կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում ելույթ ունենալով, նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։ Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ։
«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», – նշել է Թասմաղամբեթովը:
Նա նաև հավելել է, որ հակամարտության ներուժն աճում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն անմիջականորեն հարող մի շարք տարածաշրջաններում։ Իրավիճակը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Աֆղանստանում ներքաղաքական գործընթացները բարդ են, իսկ Հարավային Կովկասում առկա են շոշափելի ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը եվրասիական տարածքում կայունության պահպանման առանցքային գործոն է, որը կարող է ապահովել կազմակերպության անդամ երկրների անվտանգությունն, ընդգծել է պաշտոնյան։