23 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
17.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի կառավարությունը ստացել է լուրջ հանձնարարականներ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի պայմաններով բացելու համար․ Eurasia Review

Փաշինյանի կառավարությունը ստացել է լուրջ հանձնարարականներ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի պայմաններով բացելու համար․ Eurasia Review

Հավաքական Արևմուտքn աշխարհառազմավարական սպառնալիք է համարում Եվրոպան և Ասիան Իրանի միջով կապող տնտեսական և առևտրային երթուղու առկայության հնարավորությունը։ Այդ պատճառով՝ արևմտյան քաղաքական շրջանակները սկսել են ընդգծել «Զանգազուրի միջանցքի» կարևորությունը, գրել է Eurasia Review-ն։

Այս զարգացումը Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական կարգի մի մասն է, որտեղ Ադրբեջանն այժմ ստանձնել է տարածաշրջանային գերիշխող ուժի դերը:

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դինամիկան էական փոփոխություններ է կրել։ Համաշխարհային խոշոր տերություններն այժմ պետք է իրենց ռազմավարությունը համապատասխանեցնեն Ադրբեջանի շահերին։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը չեն կարող արդյունավետորեն իրականացնել Ադրբեջանի շահերին հակասող ծրագրեր՝ առանց էական խոչընդոտների հանդիպելու:

Ֆրանսիան, օրինակ, հայանպաստ դիրքորոշում որդեգրելով, հույս ուներ հեգեմոն դիրք հաստատել տարածաշրջանում: Այնուամենայնիվ, այս ռազմավարությունը հակադարձ արդյունք տվեց, և Ֆրանսիան դուրս մնաց տարածաշրջանային գործընթացներից: 

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ևս այժմ նմանատիպ հետևանքների են բախվում՝ իրենց հայանպաստ պահվածքի պատճառով: Պաշտոնական Բաքուն հաստատակամ է պաշտպանում իր շահերը և զիջումների չի գնում արտաքին ուժերին։ Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն և ԵՄ-ը հանդես են եկել համատեղ ուղերձներով՝ կոչ անելով բացել «Զանգազուրի միջանցքը» Հայաստանի պայմաններով։ Սակայն, այս մոտեցումը հակասում էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերին, որոնք սահմանում են միջանցքի բացման պայմանները։

 Պաշտոնական Բաքուն չի ենթարկվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշմանը։ Արդյունքում՝ արևմտյան քաղաքական շրջանակները ստիպված են եղել ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը։

 «Զանգազուրի միջանցքի» հարցում այժմ նկատելի տեղաշարժ կա ԱՄՆ-ի և Արևմուտքի դիրքորոշման մեջ։ Նրանք գիտակցում են Եվրոպան և Ասիան կապող խոշոր տնտեսական-առևտրային տրանսպորտային երթուղու ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ դա համահունչ է համաշխարհային տնտեսության պահանջներին: Սակայն նրանք դեմ են, որ այս երթուղին անցնի Իրանով։ Այդ պատճառով՝ վերջերս արևմտյան քաղաքական շրջանակները սկսել են ճնշում գործադրել Հայաստանի վրա «Զանգազուրի միջանցքը» բացելու համար։ Հաղորդագրություններում նշվում է, որ Փաշինյանի կառավարությունը ստացել է լուրջ հանձնարարականներ՝ ծրագրի իրականացման համար։ Ադրբեջանը կանգնած է իր նպատակին հասնելու շեմին։ Այս իրավիճակն ընդգծում է Ադրբեջանի ազդեցության աճը տարածաշրջանում։ Ստանալով միջազգային շահագրգիռ կողմերի աջակցությունն՝ Ադրբեջանը կարող է իր շահերին համապատասխան թելադրել «Զանգազուրի միջանցքի» բացման և շահագործման պայմանները։