28 Սեպ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրաքվեն ոչ թե ԵՄ-ին անդամակցելու համար է կիրառվելու, այլև ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու. Խոսրով Հարությունյան

Հանրաքվեն ոչ թե ԵՄ-ին անդամակցելու համար է կիրառվելու, այլև ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու. Խոսրով Հարությունյան

«Ուզու՞մ եք ԵՄ-ին անդամ դառնալ» հարցը քաղաքական տեսանկյունից շատ տհաս հարց է։ Իսկ կա՞ երկիր, որ չի ցանկանա ԵՄ անդամ դառնալ։ Այլ հարց է, թե Հայաստանը պատրա՞ստ է նման կառույցին անդամակցել․ «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով ելույթը այսպես սկսեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Խոսվում է հանրաքվե անցկացնելու մասին։ Ինչու՞ են իրականում հանրաքվե անցկացնում, անդամակցելու՞ համար։ Ոչ։ Եթե անգամ հանրաքվեի արդյունքում բնակիչները ընտրեն ԵԱՏՄ-ի փոխարեն ԵՄ-ին, միևնույնն է, մենք այդպիսով ԵՄ անդամ չենք դառնալու։ ԵՄ-ն ՀՀ-ին ասելու է՝ ինչպե՞ս ես ուզում ինձ անդամակցել, եթե օրինակ՝ տարածքումդ ռուսական ռազմաբազա կա։ Սրան իհարկե հաջորդելու է Հայաստանից ՌԴ-ի ռազմաբազան հանելու գործընթացը։ Այսինքն՝ նպատակը, բնավ, ԵՄ-ին անդամակցելը չէ»,- ընդգծեց Հարությունյանը։

Խոսելով ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանից դուրս բերելու ռիսկերին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ եթե ՌԴ-ն դուրս գա Հայաստանից, Թուրքիան է մտնելու։

«Ես ՌԴ-ի քաղաքականությամբ հիացած չեմ, բայց գիտեմ մեկ պարզ բան. Թուրքիան իր սեփական շահերի համար չի խուսափում հարևան պետությունների տարածք ներխուժելուց․ Սիրիան, Կիպրոսը մեզ օրինակ։ Այն Ռուսաստանը, որ հիմա աջակցում է Թուրքիային, Ադրբեջանին, գիտի, որ Սյունիքը խիստ ռազմավարական է և ռազմաբազա ունենալով ՀՀ-ում՝ թույլ չի տա Սյունիքի գրավումը»,- ասել Խոսրով Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ հանրաքվեն ոչ թե ԵՄ-ին անդամակցելու համար է կիրառվելու, այլ՝ ՌԴ-ի ռազմաբազան տարածաշրջանից հեռացնելու։ Հարությունյանն ընդգծեց՝ հանրաքվեով ԵՄ անդամ չենք դառնա, բայց նոր խնդիրներ կբերենք մեր գլխին։