20 Սեպ
2024
18.3° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցերն ընդամենը անունների մեռած հոսք է․ Forbes

ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցերն ընդամենը անունների մեռած հոսք է․ Forbes

Ուկրաինային աջակցելու հարցում Արևմուտքի ձախողումների շարքում գլխավորը պետք է դասվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացման բացթողումները, գրել է Forbes-ը:

Պատժամիջոցների քաղաքականությունն ակնհայտորեն չի կարողացել լինել անշրջանցելի և համընդհանուր։ Օրըստօրե նոր օրինակներ են բացահայտվում, թե ինչպես են նույնիսկ արևմտյան տնտեսությունները խաբում պատժամիջոցների հարցում՝ արտահանումներ իրականացնելով ՌԴ միջնորդ երկրների միջոցով: Միայն 2 արևմտյան երկիր՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն են սահմանափակում Ղրղզստանի նման երրորդ երկրների միջոցով Ռուսաստան արտահանումը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, սև ցուցակում հայտնված ընկերությունների և անհատների անունների մեռած հոսք է», – նշվել է հոդվածում:

Օրինակ՝ 2024 թվականի փետրվարի 23-ին ԱՄՆ Կառավարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր փաթեթ, որը ներառում է ոչ միայն ռուսական ձեռնարկություններն, այլ նաև՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Հայաստանի։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմն սկսելուց հետո Ղազախստանում գրանցված ռուսական ընկերությունների թիվը 8000-ից աճել է 13000-ի:

2022 թվականին Ղազախստանի՝ Ռուսաստան արտահանման 2 միլիարդ դոլարի աճը նշանակում էր, որ Ռուսաստանի կողմից ստացված պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առնվազն տասներորդն ուղարկվել է Ղազախստանով, ներառյալ ՝միկրոէլեկտրոնիկա և մեքենաշինական սարքավորումներ: Ղրղզստանի տարածքով արտասահմանյան ապրանքների տասնյակ բեռնափոխադրումներ են իրականացվել դեպի Ռուսաստան՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից (որտեղ բազմաթիվ ռուս ներմուծողներ գրանցել են ընկերություններ)։

Բեռնափոխադրվել են էլեկտրական բաղադրիչներ, ինքնաթիռների մասեր, տեսախցիկներ և անօդաչու թռչող սարքերի հեռակառավարման սարքավորումներ։ Իսկ ուզբեկ արտադրողները բամբակի միջուկ են մատակարարում ռուսական վառոդի գործարաններին: Միայն 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանը ներմուծել է 7,2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ բամբակյա զանգված, որից 87%-ը՝ Ուզբեկստանից։ Forbes-ն անդրադարձել է նաև ՀՀ-ին՝ նշելով, որ երկրի արտահանումը Ռուսաստան 2023 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում աճել է 85%-ով, որից 80%-ը վերարտահանումն է։