23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապն ու Ինդոնեզիայի բարձրագույն իմամը խաղաղության համատեղ կոչ են արել

Հռոմի պապն ու Ինդոնեզիայի բարձրագույն իմամը խաղաղության համատեղ կոչ են արել

Դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան իր պատմական ուղևորության շրջանակներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ կրոնը չպետք է օգտագործվի հակամարտություններ հրահրելու համար․ գրում է BBC-ն։

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Իսթիքլալ մզկիթում Հռոմի պապը մզկիթի գլխավոր իմամի հետ ստորագրել է կրոնական ներդաշնակության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին հռչակագիր և հանդիպել վեց կրոնների տեղի առաջնորդների հետ:

Ելույթ ունենալով Հարավարևելյան Ասիայի ամենամեծ մզկիթում՝ Հռոմի պապը հայտարարել է, որ տարբեր կրոններ դավանող մարդիկ պետք է իմանան, որ «մենք բոլորս եղբայրներ ենք, բոլորս ուխտավորներ ենք»:

Ինդոնեզիայից հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Պապուա Նոր Գվինեա, Թիմոր-Լեշթի և Սինգապուր։

Հիշեցնենք, որ երեքշաբթի մեկնարկել էր Վատիկանի 87-ամյա առաջնորդի 11-օրյա այցը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որն իր՝ Հռոմի պապ ընտրվելուց հետո ամենաերկար արտասահմանյան այցն է: