10 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

53 կողմ, 0 դեմ ձայնով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր ընտրվեց ԱԺ փոխնախագահ։

Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել այդ թվում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչներ։

Օրեր առաջ 62 կողմ, 27 դեմ ձայնով Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, դրանից առաջ էլ 63 կողմ, 28 դեմ ձայնով ՔՊ անդամ Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը չէր մասնակցել քվեարկություններին, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ էր քվեարկել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026