
Վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է․ կա 3 զոհ (թարմացվող)
17.20 Շինհրապարակում վերամբարձ կռունկի ապամոնտաժման ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացած 3 անձանցից մեկը հայ է, մյուս երկուսը՝ Իրանի քաղաքացիներ․ հայտնում է ABC Media-ի թղթակիցը։
15.07 Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է. հայտնում է Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ»,- հայտնում են ծառայությունից։


