
Ինչո՞ւ է կասեցվել գազավորված ըմպելիք արտադրող մոտ 4 տասնյակ ընկերության գործունեություն
Հայաստանում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողներից միայն 2-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել․ հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Ըստ ՍԱՏՄ–ի` դրանցից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ և տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։
Տեսչական մարմինը նշել է, որ 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։
ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Եվս 2-ի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։


