23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը փորձում է «լվանալ» լճացած Հայաստանի ուղեղը․ ռուս պաշտոնյաներ

ԵՄ-ը փորձում է «լվանալ» լճացած Հայաստանի ուղեղը․ ռուս պաշտոնյաներ

Եվրամիությունը փորձում է «լվանալ» իրեն միանալ ցանկացող Հայաստանի ուղեղը. նշել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ Նրա խոսքով՝ բոլորը հիանալի հասկանում են, որ Հայաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, սակայն փորձում են երկրին տրամադրել Ռուսաստանի դեմ։

Ժուրավլևն ընդգծել է, որ նման իրավիճակ եղել է 2014 թվականին, երբ Ուկրաինան աչքի առաջ սկսեց վերածվել «ագրեսիվ հակառուսական հրեշի»։ Ինչպես նշել է պատգամավորն, այժմ Կիևի ռեսուրսները սպառվել են, և, ամենայն հավանականությամբ, նրան փոխարինող է ընտրվել Երևանը։ Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովի կարծիքով՝ Հայաստանի կողմից Եվրամիություն մտնելու համար հայտարարված ստորագրահավաքը անարժեք իրադարձություն է։

Ըստ նրա՝ Երևանը միայն լրացուցիչ գումարներ է ծախսելու հանրաքվեի վրա։ Ցեկովն ընդգծել է, որ ԵՄ-ի համար գլխավորը երկրներին Ռուսաստանից պոկելն է։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրավիճակը լճացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով, հատկապես Ղարաբաղյան ճգնաժամից հետո։ Ցեկովը կարծում է, որ հայ քաղաքական գործիչն իր ձախողումները բարդում է Ռուսաստանի վրա՝ փորձելով համոզել ժողովրդին դրանում։