17 Նոյ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանն իր օգնությունն է առաջարկում հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների համար

Ղազախստանն իր օգնությունն է առաջարկում հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների համար

Հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի շուրջ» բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Ղազախստանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ Բաքվի համար ընդունելի է Աստանայում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս մայիսին ևս հանդիպել էին Ղազախստանում՝ Ալմաթիում, որտեղ քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը: